Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով

Որքան գումար է 1 օրում հավաքագրվել ուղեվարձը միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով վճարելու տարբերակով

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 մլն 678 հզր 200 ՀՀ դրամ, որից 5 մլն 215 հզր 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հարգելի գործընկերներ,

տեղյակ եք, որ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես Man, ZhongTong և GazelCity տրանսպորտից օգտվելիս առաջարկվել էր վճարման 3 տարբերակ։

Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30 694 500 ՀՀ դրամ, որից 1 970 900-ը վալիդատորների միջոցով։

Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտի ուղեվարձի վճարումը 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով կատարելու որոշումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում