Վրաստանում ՀՀ դեսպանությունն առաջարկում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով
Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
«Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում:
Կարծիքներ