ԱՊԼ․ «Արսենալը» պարտվեց «Բրայթոնին»․
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 68-րդ րոպեին հյուրերին չքնաղ հարվածով առաջ է մղել Նիկոլա Պեպեն։ 75-րդ րոպեին «Բրայթոնի» պաշտպան Լյուիս Դանկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին տանտերերի հարձակվող Նիլ Մոպեն խփեց հաղթական գնդակը։
«Բրայթոնը» հաղթեց 2-1 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին կեսում վնասվածք էր ստացել «զինագործների» դարպասապահ Բերնդ Լենոն։
Կարծիքներ