ՌԴ առողջապահության նախարարությունում գնահատել են «Սպուտնիկ V»-ն ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը

ՌԴ առողջապահության նախարարությունում գնահատել են «Սպուտնիկ V»-ն ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը

«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ավստրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչությունն (TGA) ընդունել Է, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու ներարկումներն այժմ կարող են հիմք լինել պատվաստման կարգավիճակը հաստատելու համար:

«Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի շարունակվող ընդլայնումը միանշանակ խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը»,- ասել Է Ալեքսեյ Կուզնեցովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում