Բեռնատար գնացքը Չինաստանից ԿԺԴՀ է ժամանել 2020 թվականից ի վեր առաջին անգամ

Բեռնատար գնացքը Չինաստանից ԿԺԴՀ է ժամանել 2020 թվականից ի վեր առաջին անգամ

Չինաստանի Դանդուն քաղաքից բեռնտար գնացքը հունվարի 17-ին՝ 2020 թվականից ի վեր առաջին անգամ կամրջով կտրել-անցել Է Յալուցզյան (Ամնոկկան) սահմանային գետը եւ ժամանել ԿԺԴՀ, որը կորոնավիրուսով վարակման սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակել Էր ցամաքային հաղորդակցությունը հարեւան երկրների հետ: Այդ գծով երկաթուղային երթեւեկությունը հունվարի 18-ից կիրականացվի ամեն օր, հաղորդել Է Կիոդո գործակալությունը՝ վկայակոչելով չինական աղբյուրներ:

Ցամաքային սահմանները փակելուց հետո Փենյանը ՉԺՀ-ի հետ առեւտուր Էր վարում սոսկ ծովով եւ սահմանափակ չափերով: Չինաստանին Է բաժին ընկնում ԿԺԴՀ-ի ապրանաքաշրջանառության ավելի քան 90 տոկոսը: Ուստի երկաթուղային հաղորդակության դադարեցումն Էական վնաս Է հասցրել երկրի տնտեսությանը: Դանդուն քաղաքից երկաթուղային մայրուղին ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքների ցամաքային փոխադրման ամենակարեւոր ուղին Է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում