Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

Սերժ Թանկյանն ու Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը հանդես են եկել զուգերգով:

Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը: 

Տեսահոլովակի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, երգն արդեն համացանցում է:

«Ամպեր» երգը գրվել է 2017 թվականին, երբ Թանկյանն իր ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների, Էրիկ Նազարյանի հետ այցելել է Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում