Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
Տևական ժամանակ անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար: Այս մեղադրանքով ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ինչպես հաղորդում է «Эхо Кавказа»-ն, որոշումը կայացվել է՝ հիմնվելով դատախազի փաստարկների վրա, համաձայն որոնց՝ գործը կվերանայվի և կարող է ազդեցություն լինել վկաների և դատական քննության ընթացքի վրա։
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտնել էր, որ հանրապետության նախկին նախագահ, այժմ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով ամիսներ շարունակ գտնվում է Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում, բարելավվել է։
Կարծիքներ