Համբուրգի օդանավակայան ներխուժած տղամարդը երեխայի հետ Թուրքիա թռիչք է պահանջել

Համբուրգի օդանավակայան ներխուժած տղամարդը երեխայի հետ Թուրքիա թռիչք է պահանջել

Համբուրգի օդանավակայան ներխուժած տղամարդը երեխայի հետ Թուրքիա թռիչք է պահանջել։

Շաբաթ երեկոյան մեքենայով զինված տղամարդը ճեղքել է անվտանգության արգելապատնեշը և մեքենայով մտել ինքնաթիռի սպասարկման տարածք։ Նա մեքենան կայանել է հենց Turkish Airlines-ի մարդատար ինքնաթիռի մոտ։ Բոլոր ուղեւորները տարհանվել են, տուժածներ չկան։

Անվտանգության աշխատակիցների՝ տղամարդուն նկատելուց անմիջապես առաջ, նրա կինը ոստիկանություն է կանչել և զգուշացրել, որ ամուսինն իրենց երեխայի հետ ուղեւորվում է օդանավակայան: Ինչպես նշել է թերթը, հարձակվողը մորից գողացել է երեխային ու նրա հետ փախել։ Ենթադրվում է, որ տղամարդը 35 տարեկան է։ Նա ազգությամբ թուրք է Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգից։

Հիմա երեխայի հետ բարիկադավորվել է մեքենայում, նրա հետ կապ է հաստատվել։ Զրույցը, ըստ տեղի ոստիկանության ներկայացուցչի, ընթանում է թուրքերենով։ «Նա ցանկանում է խոսել մեզ հետ, և մենք ի սկզբանե դա համարում ենք շատ դրական նշան», - ասաց Համբուրգի ոստիկանությունը: Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանության հոգեբանները։ Ինչպես նշել է Համբուրգի ոստիկանությունը, տղամարդու արարքի պատճառը կարող էր լինել երեխայի խնամակալության շուրջ վեճը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում