Բուլղարիայում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել
Բուլղարիայի հյուսիս-արևելքում աշնանային փոթորիկները երկու մարդու մահվան պատճառ են դարձել։
Ինչպես հայտնում է Բուլղարիայի ազգային ռադիոն ՝ վկայակոչելով ոստիկանությանը, Շումեն քաղաքի շրջանում ուժեղ քամին և հորդառատ անձրևները շինությունների փլուզման պատճառ են դարձել, ինչը հանգեցրել է ողբերգության։ Տորնադոն նկատվել է Իսպերիհ քաղաքի շրջանում, որտեղ ավելի քան 150 շենք մնացել է առանց տանիքի, տեղի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել։
Բուլղարիայի բազմաթիվ շրջաններում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Հորդառատ անձրեւները ջրհեղեղ են առաջացրել։
Կարծիքներ