Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կասկածում է ռուս գործարարների դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությանը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կասկածում է ռուս գործարարների դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությանը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կասկած է հայտնել, որ ռուս ձեռնարկատերերի, այդ թվում՝ Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները տեսանելի ապագայում կարող են չեղարկվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա շարադրել է իրադարձությունների զարգացման իր տարբերակը շաբաթ օրը The Times թերթին տված հարցազրույցում:

«Ես նման իրավիճակ չեմ տեսնում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Աբրամովիչը երբևէ կարող է վերադառնալ Միացյալ Թագավորություն։ «Դա անելն աներևակայելի դժվար կլինի»,- ասել է նա։

Թրասը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է շարունակի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ միևնույն ժամանակ Ուկրաինային զենք մատակարարելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում