ԱՄՆ-ը հիասթափված է Սիրիայի նախագահի ԱՄԷ կատարած այցից

ԱՄՆ-ը հիասթափված է Սիրիայի նախագահի ԱՄԷ կատարած այցից

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր խորը հիասթափությունն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին։

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը մյուս երկրներին կոչ է անում Ասադի հետ փոխգործակցության հնարավորությունը դիտարկելիս հաշվի առնել Արաբական Հանրապետության ենթադրյալ հակաժողովրդական ներքին քաղաքականությունը վերջին 10 տարիների ընթացքում։

Ավելի վաղ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը Սիրիան անվանել էր արաբների անվտանգության գլխավոր հենասյունը և հանդես էր եկել ի պաշտպանություն նրա տարածքային ամբողջականության և կայունության։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում