Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 225 հազարը
Կանադայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ավելի քան 2.6 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ Կանադայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 225 586-ի:
Ընդհանուր առմամբ, երկրում համավարակի հետևանքով մահացել է 10 032 մարդ: Նշվում է, որ Կանադայում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 188 հազար մարդ:
Կարծիքներ