Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Մեղրու մաքսակետում մայիսի 29-ի ժամը 20.40-ին հայտնաբերվել և ոստիկանության Մեղրու բաժին է տեղափոխվել 48-ամյա Մոհամմեդ Ա.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա փետրվարի 27-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կազմակերպված հանցավոր խումբ ղեկավարելու, ապօրինի սահմանահատում կազմակերպելու, ահաբեկչական բնույթի հանցագործություն ֆինանսավորելու մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոցը է ընտրվել կալանքը:
Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:
Կարծիքներ