ՀԱՄԱՍ-ը ողջունում է Պաղեստինը ճանաչելու Սլովենիայի որոշումը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ողջունել է Սլովենիայի կառավարության որոշումը՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հատուկ հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։
Դրանում ասվում է, որ Սլովենիայի կառավարության նման քայլը «աջակցում է ազատագրման և անկախության պաղեստինյան ձգտումներին, ինչպես նաև պաղեստինյան հողերի և պաղեստինյան ժողովրդի սուրբ վայրերի [Իսրայելի] օկուպացմանը վերջ տալուն»: Համասը կոչ է արել աշխարհի երկրներին «հետագա միջոցներ ձեռնարկել Իսրայելին մեկուսացնելու համար, որը ցեղասպանության պատերազմ է մղում Պաղեստինի ժողովրդի դեմ Գազայի հատվածում»:
Կարծիքներ