Հարավային Աֆրիկայում ավտովթարի հետևանքով 19 դպրոցական է մահացել

Դպրոցական ֆուրգոնի և բեռնատարի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 19 դպրոցական։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
Վթարը տեղի է ունեցել ԿվաԶուլու-Նատալ նահանգի Պոնգոլա քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Բեռնատարի վարորդը փորձել է շրջանցել մեկ այլ մեքենայի, կորցրել է կառավարումն ու մխրճվել դպրոցական ֆուրգոնի մեջ. Մահացածների թվում կան 5-ից 12 տարեկան երեխաներ։
Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ փնտրում է դեպքի վայրից փախած հանցագործին:
Երթուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է երթևեկության համար։ Այնտեղ են քննիչները։
Կարծիքներ