ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ընթացիկ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը հռչակվել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (ձախ ձեռքի մրցույթ) և փոխչեմպիոն (աջ ձեռքի մրցույթ)։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Բազկամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը Դավիթ Ներսիսյանը փայլուն ելույթներով հանդես է եկել +60 տարիքային խմբի 80կգ քաշային կարգում։
Մայիսի 11-ին ձախ ձեռքով մրցույթում Դավիթ Ներսիսյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ մրցութային օրը՝ աջ ձեռքով մրցույթում դուրս է եկել եզրափակիչ։ Չնայած մրցակցի հանդեպ բացահայտ առավելությանը, թույլ տված խախտման (ֆոլ՝ արմունկը սեղանի մակերևույթից կտրել) պատճառով, գրավել է երկրորդ տեղը՝ արժանանալով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանը։
Մայիսի 7-ից 14-ը Բուխարեստում կայացած Բազկամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը մասնակցել են 24 երկրի՝ ընդհանուր հաշվով 1000 մարզիկ։
Կարծիքներ