Հարավային Սանդվիչյան կղզիներում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավում։ Այս մասին հայտնում է ՏԱՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պունտա Արենաս քաղաքից 2830 կմ դեպի հյուսիս։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չկա։
Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա։
Կարծիքներ