ԱՄՆ-ն մտադիր է ուղիղ երկխոսություն սկսել Իրանի հետ եվրոպացի միջնորդների օգնությամբ
ԱՄՆ-ն պատրաստ է եվրոպական միջնորդների միջոցով Իրանի իշխանություններին առաջարկել ուղիղ երկկողմ բանակցություններ սկսել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հունվարի 25-ին գրել է Sky News Arabia-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին:
Պենտագոնում աղբյուրի տեղեկություններով՝ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է եվրոպացի միջնորդների միջոցով հանդես գալ Թեհրանի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ»:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը ոչ մի քայլ չի անի՝ Վաշինգտոնին ընդառաջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերադարձել իրանական միջուկային հարցով Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի իրագործմանը:
Կարծիքներ