4-ամյա բրիտանուհին դինոզավրի ոտնահետք է հայտնաբերել լողափում

4-ամյա բրիտանուհին դինոզավրի ոտնահետք է հայտնաբերել լողափում

Ուելսի Գլամորգան հովտի լողափերից մեկում 4-ամյա աղջնակը դինոզավրի՝ լավ պահպանված ոտնահետք է հայտնաբերել:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, հնագույն ոտնահետքը նկատել է Լիլի Ուայլդեր անունով բրիտանուհին: Գիտնականները կարծում են, որ հայտնագործությունը կարող է օգնել պարզելու, թե ինչպես են քայլել հսկա կենդանիները:

Մասնագետների գնահատմամբ՝ գտնված ոտնահետքը 220 մլն տարվա հնություն ունի և պահպանվել է ցեխի մեջ լինելու արդյունքում: Թեև նրանք դժվարանում են նշել, թե ինչ մեծության կենդանու է պատկանում այդ ոտնահետքը:

Ուելսի հնէաբանության ազգային թանգարանի տնօրեն Սինդի Հաուելսի խոսքով՝ գտածոն «լողափում երբևէ հայտաբերված լավագույն նմուշն է»:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում