Ֆիլիպիններում երկրաշարժ է գրանցվել
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 7-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մինդանաո կղզու ափերի մոտ:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 115 հազար բնակչություն ունեցող Դիգոս քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, ավելի քան 21 հազար բնակչություն ունեցող Բանսալան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք: Ցնցումների օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա:
Մինչ այժմ տուժածերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կարծիքներ