Ղազախստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են քաղաքական համագործակցության ընդլայնումը

Ղազախստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են քաղաքական համագործակցության ընդլայնումը

Ղազախստանի փոխվարչապետ-ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդին Հռոմում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մաոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնումը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Կողմերը նշել են Ղազախստանի և Իտալիայի բարձրագույն ղեկավարության միջև շփումների ակտիվացումը և երկկողմ համագործակցության ամրապնդման փոխադարձ հետաքրքրության աճը: Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը, իրավական դաշտի ամրապնդումը ռազմավարական գործընկերության ոգով, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամեն կերպ նպաստելու միջկառավարական և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում