Իսպանացի արտ-դիլերը պնդում է՝ գտել է Ֆրիդա Կալոյի կտավը, որ կորել էր 65 տարի առաջ

Իսպանացի արտ-դիլերը պնդում է՝ գտել է Ֆրիդա Կալոյի կտավը, որ կորել էր 65 տարի առաջ

Իսպանացի արտ-դիլեր Քրիստոֆեր Լոպեսը հայտարարել է, որ գտել է մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի՝ 1955-ին կորած «Վիրավոր սեղանը» (La mesa herida) նկարը, փոխանցում է Birdinflight.com-ը։

Վերջին անգամ այդ կտավը տեսել են Վարշավայի մի ցուցահանդեսում։ Լոպեսը պնդում է, որ նկարը գտնվում է Լոնդոնում, որտեղ դրա սեփականատերը, ում անունը չի նշվում, ցանկանում է կտավի համար €40 մլն ստանալ։

Փորձագետները, սակայն, վստահ են, որ այս մեկը ևս կորած կտավի հերթական կրկնօրինակն է․ Ֆրիդան կտավի բնօրինակը փայտի վրա է նկարել, իսկ գտնվածը կտորի վրա է։

Լոպեսն այնքան էլ հայտնի չէ արվեստի աշխարհում։ Նա նաև հայտարարել է, թե մասնագետներ կան, որոնք հավաստել են՝ կտավը բնօրինակն է, սակայն հրաժարվել է ասել, թե ովքեր են այդ էքսպերտները։

«Վիրավոր սեղանը» կտավը Կալոն ստեղծել է 1940-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում