Լեհաստանը կորոնավիրուսի թեստի արդյունքները կպահանջի երկիր մուտք գործելիս
Լեհաստանը կորոնավիրուսի բացասական թեստը կպահանջի երկիր մուտք գործելիս: Այդ մասին, ինչպես հայտարարել Է առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին՝ ելույթ ունենալով TVN հեռուստաալիքի եթերում:
«Մենք պատրաստվում ենք, որպեսզի դա անենք ընթացիկ շաբաթում: Մենք ցանկանում ենք լրամշակել կանոնները, մանրամասները, համապատասխան ծառայությունները պետք Է պատրաստվեն, որովհետեւ դա կնշանակելու Է վերադարձ Սահմանային պահպանության գործունեությանը»,-ասել Է Նեձելսկին: Նա ճշտել Է, որ Սահմանապահ ծառայությանն առնվազն 48 ժամ Է հարկավոր Է առանձին սահմանապահ կետերում օպերատիվ պատրաստության հասնելու համար: «Ուստի, կարծում եմ, որ մինչեւ շաբաթավերջ դա տեղի կունենա»,-ասել Է նախարարը: Նա ճշտել Է, որ թեստի բացակայության դեպքում երկիր մուտք գործող քաղաքացիները կուղարկվեն տասնօրյա կարանտինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ