Եվրոպական խաղերի ծրագրում ևս մեկ մարզաձև է ավելացվել

Եվրոպական խաղերի ծրագրում ևս մեկ մարզաձև է ավելացվել

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն հայտնել է աթլետիկա մարզաձևը Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում ընդգրկելու մասին: Մրցաշարը կանցկացվի մայրցամաքի թիմային առաջնության ձևաչափով, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ԵՕԿ-ի և աթլետիկայի եվրոպական ֆեդերացիայի միջև։ Բոլոր երկրները, անկախ նրանից, թե որ դիվիզիոնում են հանդես գալիս, կմասնակցեն խաղերին։ Մրցավայր է ընտրված «Շլյոնսկի» ստադիոնը, որը գտնվում է Լեհաստանի Խուժուվ և Կատովիցե քաղաքների միջև:

Կողմերը երկար են քննարկել թիմային առաջնությունը ստուգատեսի ծրագրում ինտեգրելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ աթլետիկան ներառված էր Եվրոպական նախորդ երկու խաղերի ծրագրում։ Մինսկի խաղերում կազմակերպիչները փորձարկել են թիմային նոր ձևաչափ, որը կրում է «Դինամիկ աթլետիկա» անվանումը։

Ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերում մասնակիցները ձեռք կբերեն «Փարիզ-2024»-ի օլիմպիական ուղեգրեր:

Կազմկոմիտեն և համակարգող հանձնաժողովը շարունակում են բանակցել միջազգային համապատասխան ֆեդերացիաների հետ՝ ծրագիրը համալրելու նպատակով:

Եվրոպական մարզական ամառային երրորդ խաղերը տեղի կունենան Լեհաստանում՝ 2023 թ-ի հունիսի 9-ից 25-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում