Գազայի հատվածից 80 հրթիռ Է արձակվել Իսրայելի կողմը 12 ժամվա ընթացքում
Մայիսի 19-ի ժամը 19-ից մինչեւ մայիսի 20-ի առավոտյան ժամը 7-ը Գազայի հատվածից մոտավորապես 80 հրթիռ եւ ականանետային արկ Է արձակվել Իսրայելի կողմը: Այդ մասին հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը:
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ արձակված հրթիռներից տասը չի հասել Իսրայելի տարածք եւ վայրԷջք Է կատարել միջատարածքում: Հրթիռների մոտավորապես 90 տոկոսը կալանվել Է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգով, նշել են նրանք:
Դրա հետ մեկտեղ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք գիշերային հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին՝ շարունակելով գրոհել ՀԱՄԱՍ-ի թունելների ճյուղավորված ցանցի վրա: Տեսահոլովակի համաձայն, որը Twitter-ում հրապարակել Է Իսրայելի բանակը, ՀԱՄԱՍ-ը վերջին տասնամյակը ծախսել Է «Մետրո» ստորգետնյա թունելների ցանցի շինարարության վրա, որը գտնվում Է Գազայի հատվածի բնակելի շենքերի տակ:
Ինչպես հայտնել են զինվորականները, հինգ օրվա ընթացքում իրենց հաջողվել Է չեզոքացնել գրեթե 100 կիլոմետր ստորգետնյա թունել: Իրադրությունն Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին լարված Է մնում արդեն երկրորդ շաբաթը:
Գազայի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումները չեն դադարում: Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան հոծախումբ հարվածներ Է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ