BMW-ն և Toyota-ն միասին մշակելու են ջրածնով աշխատող էլեկտրամեքենաներ
Գերմանական Bayerische Motoren Werke AG և ճապոնական Toyota ընկերությունները միասին մշակելու են էլեկտրամոբիլներ, որոնք աշխատելու են ջրածնային վառելիքի տարրերով: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է BMW-ի մամուլի տեղեկագրում:
BMW-ն գոյություն ունեցող մի շարք մոդելներից մեկի ջրածնային տարբերակները կթողարկի 2028 թվականին։ BMW-ի նոր մեքենաները նախատեսված կլինեն այն գնորդների համար, որոնք տանը չունեն էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կամ որոնք պետք է երկար ճանապարհ անցնեն առանց լիցքավորման ցանցեր մուտք գործելու։ Այս մասին լրագրողներին ասել է ջրածնային ավտոմեքենաների գծով ընկերության փոխնախագահ Միխայել Ռաթը։Ռաթը նշել է, որ նման մեքենաների լիցքավորումն ավելի արագ է, քան սովորական էլեկտրական մեքենաների լիցքավորումը և ավելի նման է ավտոլցակայանում լիցքավորմանը:
Դրա հետ մեկտեղ, BMW-ն ջրածնային մեքենաները չի դիտարկում որպես մարտկոցով աշխատող մեքենաների փոխարինող։
«Մենք էլեկտրական մեքենաները և վառելիքի տարրերով աշխատող մեքենաները չենք համարում մրցակիցներ, - հայտարարել է Ռաթը: - Մեր կարծիքով, դրանք ավելի շուտ լրացնում են միմյանց»: Toyota-ն և BMW-ն նաև մտադիր են զարգացնել լիցքավորման ենթակառուցվածքը։
Կարծիքներ