Մահացել է Nutella շոկոլադե կրեմի ստեղծողը

Մահացել է Nutella շոկոլադե կրեմի ստեղծողը

Իտալացի քիմիկոս Ֆրանչեսկո Ռիվելլան, ով զգալիորեն նպաստել է շոկոլադե կրեմ Nutella-ի ստեղծմանն ու հանրահռչակմանը, մահացել է Սուրբ Վալենտինի օրը՝ 97 տարեկան հասակում, հայտնում է Messaggero թերթը։

Քիմիայի ոլորտում ուսումնառությունն ավարտելուց անմիջապես հետո Ռիվելլան աշխատել է Ferrero-ի ընտանիքում։ Ռիվելլան դարձել է Միկելե Ֆերերոյի մտերիմը, ով Թուրինի գործարանը վերածել է հրուշակեղենի հսկայի։

«Ռիվելլան դարձավ Միկելե Ֆերերոյի աջ ձեռքը. նա վերլուծեց հումքը, որը Միկելեն ձեռք էր բերել իր հորեղբոր՝ Ջովանիի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում