Եկեք ընդունենք, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է ընդունել փաստը, որ Կիևը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մարտի 15-ին Միավորված էքսպեդիցիոն ուժերի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Զելենսկու հայտարարությանը։
«Հասկանալի է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք դա հասկանում ենք, մենք խելամիտ մարդիկ ենք։ Տարիներ շարունակ լսել ենք, այսպես կոչված, բաց դռների մասին, բայց արդեն լսել ենք նաև, որ ՆԱՏՕ չենք մտնելու։ Դա ճիշտ է, և դա պետք է ընդունել»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Կիևին անհրաժեշտ են արևմտյան երկրների հետ փոխգործակցության նոր ձևաչափեր և անվտանգության առանձին երաշխիքներ։
«Մենք ընդգծում ենք, որ մեզ անհրաժեշտ են փոխգործակցության նոր ձևաչափեր, նոր վճռականություն։ Եթե մենք չենք կարող մտնել ՆԱՏՕ-ի բաց դռներով, ապա պետք է աշխատենք այնպիսի կառույցների հետ, որոնց հետ մենք կարող ենք և ովքեր կօգնեն պաշտպանել մեզ, ինչպիսին դուք եք», - նշել է նա։
Կարծիքներ