Բրիտանացի միլիարդատերը պատրաստ է գնել «Չելսի»-ն

Բրիտանացի միլիարդատերը պատրաստ է գնել «Չելսի»-ն

Բրիտանացի միլիարդատեր Նիք Քենդին հայտարարել է, որ չնայած «Չելսի» ֆուտբոլային ակումբի ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչի դեմ սահմանված պատճամիջոցներին, դեռ դիտարկում է լոնդոնյան ակումբը գնելու հավանականությունը, գրում է gazeta.ru-ն։

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ չնայած սահմանափակումներին ֆուտբոլային ակումբի վաճառքի գործարքը դեռ կարող է կայանալ, սակայն միայն որոշակի պայմանների դեպքում։

«Մենք ուսումնասիրում ենք մանրամասները և դեռ հետաքրքրված ենք մեր առաջարկի բարձրաձայնմամբ։ Ակնհայտ է, որ սա մեծ անորոշության ժամանակաշրջան է «Չելսի»-ի բոլոր երկրպագուների համար», - նշել է Քենդիի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել էր, որ «Չելսի»-ի գործող արտոնագիրը թույլ չի տալիս Աբրամովիչին վաճառել լոնդոնյան ակումբը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել էր Ռոման Աբրամովիչի հայտարարությունը, որում նա նշել է, որ վաճառում է ֆուտբոլային ակումբը, իսկ հասույթը մտադիր է տրամադրել Ուկրաինայում ռազմական գործողություններից տուժածներին։

Հայտնի է, որ  գործարքը գնահատվում է 4 մլրդ դոլար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում