Արևելյան Չինաստանում վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել

Առնվազն 17 մարդ է զոհվել Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Եվս 22 մարդ վիրավորվել է, կիրակի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։
«Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, 22-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժածներն ուղարկվել են բուժհաստատություններ, դեպքի պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ