Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը բաց կթողնի չեմպիոնական մենամարտը
Ուկրաինան ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալլաքյանը, չի հանդիպի մեքսիկացի Խուլիո Սեսար Մարտինեսի հետ, ում պատկանում է WBC գոտին: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նախնական պայմանավորվածությամբ մրցամարտը պետք է տեղի ունենար օգոստոսի 15-ին, Չինաստանում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվել է: Խուլիո Սեսար Մարտինեսն իր գոտին պաշտպանելու համար այդ օրը հանդիպում կանցկանցի պուերտոռիկացի Մակվիլյամս Արոյոյի հետ:
Արտյոմ Դալլաքյանի գործակալը նշել է, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ կարճ ժամանակում պատրաստվել մրցամարտի: Բռնցքամարտիկի հետագա ելույթների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Կարծիքներ