Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբեր 6-ին կատարվել է 265 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 90-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
 
Ունենք 1 մահ։ 93-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով,- հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում