Իրաքում հայտնել են, որ վարչապետի դեմ մահափորձին մասնակցել են երեք անօդաչու թռչող սարքեր
Իրաքի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկրի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի դեմ մահափորձն իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին ասվում է կիրակի օրը Al Jazeera-ի թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իրաքի կառավարության ղեկավարի դեմ փորձը կատարվել է կիրակի գիշերը։ Նրա նստավայրը, որը գտնվում է Բաղդադի լավ ամրացված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական կառույցները, հարձակման է ենթարկվել ականապատ անօդաչու սարքերով։ Վարչապետը չի տուժել, ինչպես ինքն է հայտնել Twitter-ում։ Ներկայումս նա գտնվում է անվտանգ վայրում, հայտնել են երկրի անվտանգության ուժերը։
Կարծիքներ