Ասիացիները COVID-19-ի պատճառով 2 անգամ ավելի հաճախ են բախվում կաթվածների․ հետազոտություն

Ասիացիները COVID-19-ի պատճառով 2 անգամ ավելի հաճախ են բախվում կաթվածների․ հետազոտություն

Ասիացիները COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի պատճառով 2 անգամ ավելի հաճախ են բախվում կաթվածին, պարզել են Մեծ Բրիտանիայից հետազոտողները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19 չունեցող սովորական խմբի շրջանում կաթվածով պացիենտների միայն 9 տոկոսն է եղել ասիացի, իսկ կորոնավիրուսով պացիենտների շրջանում այս թիվն աճել է մինչեւ 19 տոկոս, հայտնում է The Daily Mail-ը։ Այս աճը զգալիորեն ավելի բարձր է, քան այլ էթնոսների մոտ։

Հետազոտության հեղինակները նաեւ ուսումնասիրել են Մշուշոտ Ալբիոնի աֆրո-կարիբյան ծագմամբ բնակիչների տվյալները, որոնց շրջանում առկա է Անգլիայում COVID-19-ով վարակվելու ամենաբարձր ռիսկը։ Այս խմբում չի նկատվում կաթվածի հավանականության այդպիսի նկատելի մեծացում։

Ինչպես արդեն հայտնի է, կորոնավիրուսը արյունը խտացնում է, ինչը նպաստում է թրոմբների ատաջացմանը եւ մեծացնում իշեմիկ կաթվածի հավանականությունը։ Դրանից բացի, ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ նաեւ օրգանիզմի բորբոքային ռեակցիաները։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների շրջանում կաթվածները 2 անգամ ավելի հաճախ են մահվան բերում, քան COVID-19 չունեցող պացիենտների շրջանում։ Մարտից մայիս դիտարկումները ցույց են տվել օրինակ՝ եվրոպացիների համեմատությամբ ասիացիների շրջանում կորոնավիրուսի դեպքերի անչափ աննշան աճ։ Սակայն համավարակի առաջընթացին զուգահեռ ավելի մեծ թվով հետազոտություններ են հանգել հակառակ եզրակացությանը։ Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության գրասենյակը հայտնում է, որ սպիտակամորթների համեմատությամբ ասիացիները 5 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում