Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա հետաձգվել է դեռևս անհայտ պատճառով,- Թուրքիայում իր դիվանագիտական ​​աղբյուրին հղում անելով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը չի մանրամասնել Պուտինի այցի հետաձգման պատճառները: Ավելի վաղ Hürriyet-ը և CNN Türk-ը հայտնել էին այցի չեղարկման մասին: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել այդ տեղեկություններին: 

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինի այցը Թուրքիա նախատեսված էր փետրվարի 12-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում