Դուրովի ձերբակալության հետևում կանգնած է Վաշինգտոնը. ՌԴ Պետդումայի նախագահ

Դուրովի ձերբակալության հետևում կանգնած է Վաշինգտոնը. ՌԴ Պետդումայի նախագահ

ԱՄՆ-ն է կանգնած «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հետևում:

Այս մասին իր  ալիքում գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախագահական ընտրություններից առաջ պետք է վերահսկողություն սահմանի «Տելեգրամ»-ի վրա, որը գործում է Վաշինգտոնի համար կարևոր շատ երկրներում։

«Վաշինգտոնի համար սոցիալական ցանցերում հսկողությունը, դրանց ամբողջական գրաքննությունն ու ենթակայությունը, այդ թվում՝ շանտաժի միջոցով՝ տարբեր տեսակի սպառնալիքների դեմ պայքարի քողի տակ, քաղաքական վերահսկողության և արտաքին ազդեցության ավանդական մեթոդներ են: Համաշխարհային ցանցերի մեծ մասը ծագումով ամերիկյան են: Սպիտակ տունը վերահսկում է դրանց։ Բայց նրանք դեռ չեն կարող ստիպել «Տելեգրամ»-ին իրականացնել նախնական մոդերացիա և տվյալներ տրամադրել Պետդեպարտամենտին և ԿՀՎ-ին»,-գրել է նա:

FoxNews հեռուստաալիքը երկուշաբթի օրը գրել է խոշոր սոցիալական ցանցերը վերահսկելու ԱՄՆ վարչակազմի ցանկության մասին՝ վկայակոչելով  Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի նամակը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին։

Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, որտեղ նա Բաքվից է ժամանել իր անձնական ինքնաթիռով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում