Թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին
Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մայիսի 31-ին թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, գյուտարար և բարեգործ Իգնասի Լուկաշևիչի (1822-1882թթ.) ծննդյան 200-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ի. Լուկաշևիչը 1853թ․ հայտնագործել է կերոսինի զտումը և կերոսինի լամպը, իսկ 1856թ․ Լեհաստանում կառուցել է աշխարհի առաջին ժամանակակից նավթավերամշակման գործարանը։
Նամականիշի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Կարծիքներ