Հունական Եվբեա կղզու մոտ միգրանտների զոհերի թիվը գերազանցել է 20-ը

Հունական Եվբեա կղզու մոտ միգրանտների զոհերի թիվը գերազանցել է 20-ը

Հունական Եվբեա կղզու մոտ խորտակված առագաստանավից մահացած միգրանտների թիվը հասել է 21-ի, հինգշաբթի հաղորդում է Skai հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ այս պահին Եվբեայի մոտ գտնվող Կաֆիրեֆս նեղուցի ջրերում փրկվել է 12 մարդ, այդ թվում՝ ինը միգրանտներ, որոնք երեքշաբթի օրը հայտնաբերվել են Մանդիլա ժայռոտ կղզում։ Բոլոր փրկվածները տղամարդիկ են։ Ընդհանուր առմամբ առագաստանավում եղել է 68 մարդ, նրանք ներգաղթյալներ են Աֆղանստանից, Եգիպտոսից և Իրանից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում