Բամբակաշատ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել

Բամբակաշատ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 01:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «VAZ-2113» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ծ․ Ս․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում