Դուք փոխվողը չեք, ու դա ՀՀ հպարտ քաղաքացին լավ գիտի. Էմմա Պալյան
ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ընդդիմությունը ևս մեկ անգամ համոզվեց, որ ՀՀ քաղաքացին ինչպես իրենց մերժել է 2018_ին, այդպես էլ շարունակում է մերժել այսօր ու մերժելու է միշտ, որոշել է Արցախից ավտոբուսներով մարդ բերել... Չեք փոխում էլի ձեր ձեռագիրը, հո զոռով չի, այստեղ տեղին է հիշել կարմիր կովի մասին հայտնի ասացվածքը...Դուք փոխվողը չեք, ու դա ՀՀ հպարտ քաղաքացին լավ գիտի, այնպես որ ավելորդ ջանքեր մի գործադրեք՝ անիմաստ է, ու Արցախի հայությանն էլ մի խառնեք ձեր կողտոտ խաղերին։ Բավ է»։
Կարծիքներ