Ռուսաստանի սպորտի նախարարը կայցելի Ծաղկաձոր
Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտնել է, որ հոկտեմբերին կայցելի Ծաղկաձորի մարզաբազա:
«Ծաղկաձորի բազան արդյունավետ աշխատում է, բազմաթիվ օլիմպիական չեմպիոններ են այնտեղ մարզվել: Հետագայում նույնպես կշարունակենք համագործակցությունը: Դա կարևոր է այս բարդ ժամանակներում»,- ասել է Մատիցինը:
Ծաղկաձորի մարզաբազան գործարկվում է 1967 թվականից:
Կարծիքներ