Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում է Aliq.ge-ն։
Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմը:
Կառավարության մամուլի ծառայությունից նշում են, որ կորոնավիրուսի թեստը դրական է, Գիորգի Գախարիան իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը:
Հիշեցնենք` վարչապետն ինքնամեկսուսացման մեջ է հոկտեմբերի 31-ից, քանի որ երկար շփում էր ունեցել աշխատակցի հետ, ում մոտ ավելի ուշ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Կարծիքներ