Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել. նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք:
Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Արթուր Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, վերջինս ապրիլի 30-ին, Ազգային ժողովի բակում մոտեցել էր civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին և, ըստ Լևոնյանի, հայհոյել ու հարվածել էր իրեն՝ կապված օրերս իր արած այն հայտարարության հետ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը գործակալ է և մեծ թվով գումարներ է ստացել:
Լևոնյանը հայտարարել է, որ Սուքոյանը իրեն մեղադրել է սրբապղծության համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, Դավիթ Լևոնյանը ճանաչվել էր տուժող:
Կարծիքներ