Ճապոնիան մտադիր է ընդլայնել հիպերձայնային հրթիռները որսալու կարողությունը
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 ֆինանսական տարվա (սկսվում է 2023 թվականի ապրիլի 1-ից) բյուջեի հարցում ներառել հիպերձայնային զենքի համակարգերի հրթիռները որսալու կարողության բարձրացման ծախսերը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Asahi թերթը:
«Այս պահին այդ հրթիռները բավականին դժվար կլինի որսալ»,- թերթը մեջբերում է պաշտպանության գերատեսչության աղբյուրի խոսքերը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Տոկիոն անհանգստացած է ԿԺԴՀ-ի գործողություններով, որն այս տարի արձակել է ոչ միայն բալիստիկ հրթիռներ, այլև հիպերձայնային։ Բացի այդ, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը ուշադրություն է հրավիրում Ռուսաստանի և Չինաստանի հաջողությունների վրա՝ համապատասխան սպառազինության համակարգերի մշակման գործում, հավելել է Ասահին։
Կարծիքներ