Կամչատկայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, երկուշաբթի հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Օջախը գտնվել է 59 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկից 125 կմ հեռավորության վրա»,- ասվում է զեկույցում:
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության տվյալներով՝ Կամչատկայի բնակիչները ցնցումները չեն զգացել։
Կարծիքներ