Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը
Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներին տանը հայտնաբերել է ամուսինը, ով գալով տուն՝ կնոջը՝ 47-ամյա Աննա Մ-ին և աղջկան՝ 27-ամյա Արփինե Ե-ին, հայտնաբերել է մահացած, ապա ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը, որից հետո բժիշկները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Կարծիքներ