ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը գործում է նոր հասցեում

ԿԳՄՍՆ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը գործում է նոր հասցեում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային արժեքների արտահանման և ներմուծման բաժինը Երևան քաղաքի Կոմիտաս 51 հասցեից տեղափոխվել է Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը։

Նախարարության կողմից բնակչությանը և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություների համար աշխատանքային օրեր են սահմանվել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-12:00-ն և 14:30-17:00-ն:

Որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև կուտակումներից խուսափելու համար հարկ է նախապես զանգահարել և հերթագրվել 010-599-699 հեռախոսահամարով: Անձնագրի առկայությունը պարտադիր է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում