Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Մեղրաձոր խոշորացված համայնքում

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Մեղրաձոր խոշորացված համայնքում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Մեղրաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան և Աղավնաձոր վարչական շրջաններում, ծանոթացել համայնքում առկա խնդիրներին, ընթացիկ և առկա ծրագրերին։

«Խոշորացված համայնքի վարչական շրջաններում Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով Մեղրաձոր և Մարմարիկ բնակավայրերում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ:

 

Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզի բակային հատվածը։ Ընթացիկ տարում համայնքից մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար կրկին դիմել են Կառավարության աջակցությանը։ Մանկապարտեզն ամբողջությամբ կահավորվելուց հետո կհանձնվի շահագործման։

 

Այս տարի համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել ևս 5 սուբվենցիոն ծրագրային հայտ: Բոլոր հայտերն առաջին փուլով հաստատվել են:

 

4 առանձին ծրագրերով նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Մեղրաձորում (900 մետր), Աղավնաձորում (400 մետր), Փյունիկում (300 մետր) և Մարմարիկում (500 մետր)։ Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով էլ նախատեսում են Մեղրաձորում կառուցել հեղեղատար:

 

Համայնքի ղեկավարի և վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ քննարկել ենք նաև համայնքում մշակութային, սպորտային կյանքն ակտիվացնելուն ուղղված քայլեր»,- հայտնում է մարզպետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում