Աթենքում բացվել է Օլիմպիական թանգարան

Աթենքում բացվել է Օլիմպիական թանգարան

Աթենքում բացվել է Հունաստանի օլիմպիական թանգարանը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Կառույցն ունի 3500 քառակուսի մետր տարածք և ընդգրկում է Օլիմպիական խաղերի ողջ պատմությունը: Կարևոր մաս է նվիրված   խաղերի բնօրրան Հին Օլիմպիային, ինչպես նաև օլիմպիական կրակին:

Ինը մետր բարձրություն ունեցող պատերին հսկայական էկրաններ են, գրաֆիկաներ և պաստառներ, որոնք ներկայացնում են ժամանակակակից Օլիմպիական խաղերը: Առանձին սրահ է նվիրված 2004թ. Աթենքի օլիմպիադային:

Առաջինն օլիմպիական թանգարան այցելել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում