Ոստիկանությունը ձերբակալել է ֆրանսիական բանկում պատանդներ վերցրած տղամարդուն
Ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է ֆրանսիական Հավր քաղաքի բանկային բաժանմունքում պատանդներ վերցրած տղամարդում, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։ Նշվում է, որ բոլոր պատանդներն ազատվել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Հավր քաղաքում զինված տղամարդը պատանդներ էր վերցրել բանկում։
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ հանցագործը պահանջել է «ազատ արձակել Իսրայելում անօրինական բանտարկված պաղեստինցի երեխաներին», և որ 40 տարեկանից ցածր պաղեստինցիներին թույլ տան մտնել Տաճարի լեռ:
Կարծիքներ